▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Սերգեյ Բեզրուկովի խորթ որդու մահվան պատճառը

Արդեն տեղեկացրել ենք, որ հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովի ընտանիքում դժբախտություն է պատահել. մահացել է նրա կնոջ` Իրինայի որդին` Անդրեյը: Ռուսական Life News-ը գրում է, որ բժշկական աղբյուրի խոսքով` երիտասարդը մահացել է սրտի սուր անբավարարության պատճառով: Հարազատների խնդրանքով դիահերձում չի կատարվել:

Հիշեցնենք, որ 25-ամյա Անդրեյի մարմինը մարտի 14-ին առանց որևէ բռնության նշանների գտել են բնակարանում, որտեղ վերջինս միայնակ էր ապրում: Օրեր շարունակ տղան չի արձագանքել զանգերին, ինչն էլ անհանգստություն էր առաջացրել հարազատների շրջանում: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին