▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէ նույնիսկ հիշատակության. Նորակառույց եկեղեցու ճարտարապետ

Այս օրն էլ անցավ... բացվեց Աբովյանի նորակառույց եկեղեցին, որի հեղինակը լինելու համեստ պատվիս համար վերջին մի քանի օրերի ընթացքում ստացել ու մինչ այս պահն էլ շարունակում եմ ստանալ հարյուրավոր նամակներ ու մեկնաբանություններ՝ շնորհավորանքների ու գնահատանքի ջերմ խոսքերով: Եվ քանի որ հնարավոր չէ բոլորին մեկ առ մեկ պատասխանել, այս տողերով խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին՝ ուշադրության և անկեղծության համար... Այո, յոթ տարի անքուն գիշերներ եմ անցկացրել, յոթ տարի արևի ու անձրևի տակ շինհրապարակում շինարարների, վարպետների ու քանդակագործների հետ ուրախացել ամեն նոր կամարով ու քանդակով... Չգիտեմ իրապես որն է այդ եկեղեցու ճարտարապետական արժանիքը, բայց ես անկեղծ ու անզիջում եմ եղել ի մասնագիտական դիրքում, որքան հնարավոր է դա անել այսօր: Եվ պիտի նույն անկեղծությամբ էլ փակեմ այդ մասին պատմող էջս... Այսօր պաշտոնական արարողության ժամանակ, թե դրսում, թե ներսում, պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէ նույնիսկ հիշատակության... «Շնորհակալություն նաև ճարտարապետին, շինարարներին ու քանդակագործներին...» ընդամենն այսքանը հնչեց... Նույնիսկ չգիտեմ, ինչպես հասկանալ նրանց, ում հետ ամենօրյա շփումից հետո, պարզվում է, ընդամենը անանուն ճարտարապետ եմ... Կարելի է կարծել, թե՝ կամ էս երկրի միակ ճարտարապետն եմ, կամ անունս Ճարտարապետ է...:)) Նաև չգիտեմ, թե ինչ հրաշք է պատահում, երբ չեն մոռանում քաղաքում կառուցվող հերթական այլանդակության, կամ հերթական քանդականման զանգվածի հեղինակին... Օգտագործելով առիթը ներողությունեմ խնդրում այն լրատվամիջոցներից, որոնց հարցազրույցից այսօր հրաժարվեցի... Կարծում եմ արդեն հասկացան, թե ինչու...

Արտակ Ղուլյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին