«Ազատություն» ռադիոկայանը տեղեկատվություն է հրապարակել, որ օրեր առաջ լրատվամիջոցի կողմից պատրաստած «2014-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միլիոններն ավելացել են, ծագումը դեռ անհայտ է» հրապարակման մեջ մասնավորապես Երևանի քաղաքապետի կնոջը վերագրվող հայտարարագրված գույք գոյություն չունի:
Մասնավորապես նշվել է. «...սխալմամբ վկայակոչվել է որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրից վերցված տվյալ, մինչդեռ տեղեկատվության աղբյուրը ՀԱԿ-ի՝ դատախազությանը ներկայացրած հաղորդումն է: Քաղաքապետի կնոջ կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում նշված է միայն 50 միլիոն դրամ կարողություն»,- ամփոփել է «Ազատությունը»: