Դիտեք նաև՝
Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
«Երբ Մեգերյան կարպետում նկարահանումների էի, մի շատ հուզումնառատ պատմություն լսեցի` կապված «Վահանագորգի» հետ: Պարզապես արցունքներս չէի կարողանում զսպել, սիրտս տրոփում է այն մտքից, թե ինչ ֆիզիկական և հոգեկան ցավ են ապրել մեր նախնիները:
Ներկայացնում եմ մի պատմություն, որն ամենից շատ հուզեց ինձ.
Ցեղասպանությունից տասնամյակներ անց «Վահանագորգը» վերամիավորեց երկու քույրերին:
Ցեղասպանության ժամանակ բազմաթիվ գորգեր են անհետացել, շատերը ոչնչացել են: Սակայն շատերն էլ փրկվել են ամենաանհավանական ճանապարհներով: Հետաքրքիր ու հուզիչ պատմություն ունի 160 տարեկան «Վահանագորգը», որի մեջտեղում վահան է պատկերված: Ցեղասպանության օրերին ճարահատյալ մայրը երկու մասի է բաժանում գորգը և տալիս իր աղջիկներին, որ եթե ճակատագիրը բաժանի նրանց, գորգի միջոցով կարողանան գտնել միմյանց: Եվ իսկապես, նրանցից մեկին ճակատագիրը Նյու Յորք է տանում, մյուսին՝ Լիբանան: Եվ միայն հինգ տասնամյակ անց, շնորհիվ այս «կախարդական» գորգի, քույրերը Նյու Յորքում գտնում են միմյանց»,- գրել է մոդելը: