▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում սուրճի սիրահարների համար

Հայաստանում սուրճ ներմուծող ընկերությունները շատ չեն` հաշվի առնելով այն, որ սուրճը համարվում է բավականին թանկ ապրանքատեսակ համաշխարհային շուկայում:

Որոշ ընկերություններ գնում են ոչ որակյալ սուրճ և ցանկանում են սպառողին  ներկայանալ իբրև հին և բարի անուն ունեցող ընկերություն, որը կարող է հավատ ներշնչել:

Asekose.am-ը  այս խնդրի շուրջ զրուցել է  սուրճ ներմուծող հայաստանյան ընկերություններից մեկի` «Փոքր Փարիզ» ՍՊԸ-ի մենեջեր Աննա Խալաթյանի հետ:

- Երկար ժամանակ  «Փոքր Փարիզ» ՍՊԸ-ն  անտեսում էր ներկայիս  «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ի գովազդային հոլովակներում տեղ գտած անհիմն հայտարարությունները:

«Փոքր Փարիզ» ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Աբովյան-23 հասցեում գործող եր խանութ-սրճարանը երբևէ կապ չի ունեցել այժմյան  «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ի , ինչպես նաև`  նրանց պատկանող վաճառասրահների հետ: Ավելին,  «Փոքր Փարիզ» ՍՊԸ-ն երբեք ցանկություն ու կարիք չի ունեցել մատակարարվելու սուրճով իրենց կողմից, քանզի ինքներս հանդիսանում ենք սուրճ ներկրող աշխարհի տարբեր երկրներից: Երազանքը, ցանկություններն ու իրականությունը տարբերեք իրարից: Մաղթում ենք Ձեզ հաջողություն Ձեր գործունեության մեջ:

Հիշեցնենք, որ  Asekose.am-ի հետ զրույցում Վալերի-Աշխեն Գործունյանը տեղեկացրել էր, որ շատ շուտով «Փոքր Փարիզ» ընկերությունը կարտադրի նոր սուրճ, որի որակը կլինի հին «Փարիզյան սուրճի» պես և այդ հարցում ինքն անձամբ է աշխատում «Փոքր Փարիզ» ընկերության  սեփականատերերի հետ ու պահպանում ամենօրյա կապը:

Վալերի-Աշխեն Գործունյանը նաև ընդգծել էր, որ ինքը կապ չունի Սարյան փողոցում գտնվող «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ի  ու այնտեղ վաճառվող սուրճի ու նաև այդ սուրճի որակի հետ, որը գովազդվում է հայկական հեռուստաեթերում և որ առավել ևս` այդ վաճառասրահը որևէ առնչություն չունի Աբովյան 23 հասցեում գտնվող «Փոքր Փարիզ» ընկերության հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին