Սպիտակավորի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված տաղավարը՝ հարակից կենցաղային սարքավորումներով ապամոնտաժվել էր դեռևս օրեր առաջ
Ս. թ. հունիսի 23-ին, «Asekose.am» լրատվական կայքում տեղ է գտել մի հրապարակում /ուղեկցվող լուսանկարով/ որտեղ նշվում է. «Էս նկարը արվել է ամիսներ առաջ զբոսաշրջիկների կողմից: Առաջին պլանում խորովածի տաղավար է իր բոլոր «հարմարություններով», իսկ հետևում համեստորեն վեր է խոյանում Սպիտակավոր միջնադարյան եկեղեցին, որի բակում ամփոփված է Գ. Նժդեհի աճյունը>>: Տեղեկացնում ենք, որ “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետը՝ ՊՈԱԿ-ի ղեկավարությանը ներկայացրել է պահպանական գոտու տարածքում առկա տաղավարի վերաբերյալ տեղեկությունը: Մարզային ծառայության պետը անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով խնդիրը քննարկել է նաև Գլաձորի գյուղապետի, Վայոց ձորի մարզպետի հետ, ինչպես նաև համապատասխան գրություն է ներկայացրել դատախազություն: Գլաձոր համայնքի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` ապօրինությունը մինչև ս. թ. մայիս ամսվա վերջ վերացնելու ուղղությամբ խախտվել է ՏԻՄ ներկայացուցիչի կողմից` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառաբանությամբ /նշվել է, որ տեղացող անձրևների պատճառով տեղանքը վտանգավոր է անհրաժեշտ տեխնիկա բարձրացնելու համար/: Ս. թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզպետարանում հրավիրված մարզխորհրդի նիստում խնդիրը բարձրացվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի կողմից, ով նշել է, որ այն հրատապ լուծման կարիք ունի: Արդյունքում, նույն օրը “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակցի հսկողությամբ ամբողջությամբ ապամոնտաժվել է տաղավարը, հարակից կենցաղային սարքավորումներով և հեռացվել պահպանական գոտու տարածքից: Հետևաբար ս. թ. հունիսի 23-ին տարածված լուրը /ուղեկցվող լուսանկարով/ ապատեղեկատվություն է և իրողությունն աղավաղելու միտում է հետապնդում: Ինչպես օրեր առաջ սոցիալական ցանցերով և ԶԼՄ-ներով “Զվարթնոց” արգելոց-թանգարանում ս. թ. հունիսի 15-ին ապամոնտաժման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակիցների լուսանկարները ներկայացվեցին, որպես ս. թ. հունիսի 14-ին անցկացված միջոցառման մասնակիցների լուսանկարներ:
Հարգանքով՝
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյան
Պարզաբանում Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված տաղավարի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet