▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտության մեջ ես եմ մեղավոր. Սարգիս Հովսեփյան

Հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը։ Սկզբից լրագրողների հարցերին պատասխանեց Կամո Հովհաննիսյանը, այնուհետև Սարգիս Հովսեփյանը:

 

ՊրնՀովսեփյանշատ եք նշելոր կարևորում եք գեղեցիկ 

 խաղը։ Արդյո՞ք բավարարված կլինեք վաղվա խաղիցեթե 

 թիմը լավ խաղաբայց չհաղթի։

 

-Հնարավոր է որ այո, որովհետև արդեն մրցաշարային խնդիր չկա լուծելու։ Եթե լավ խաղ ցուցադրենք, բացառված չէ, որ կարող է հաղթենք։ Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք։

 

-Ֆրանսիայի հետ խաղը դիտարկեցիք որպես փորձարկումների խաղ և վեց փոփոխություն կատարեցիք։ Ինչո՞վ է են դրանք պայմանավորված և ին՞չ եզրակացության եկաք։

 

-Կան ֆուտբոլիստենր, որ արդեն տևական ժամանակ հրավիրվում են հավաքական, բայց չեն խաղում։ Այս խաղը այնքանով էր լավ, որ կարողացանք հասկանալ ամեն մեկի առավելագույնը որն է։ Մի բան է հանդես գալ Հայաստանի առաջնությունում, մեկ ուրիշ է Հոլանդիայի երկրորդ-երրորդ դիվիզիոնը։ Դա փորձ է, հնարավոր է հիմա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մեկ խաղով պետք է ասել, որ այդ ֆուտբոլիստը վատն է։

 

-Հետաքրիր իրավիճակ է ստեղծվել։ Ալբանացիներին միայն հաղթանակ է պետք, ձեզ նույնպես՝ պատիվը փրկելու համար։ Ու՞մ մոտիվացիան է ավելի մեծ։

 

-Պատվի հարց չկա, սա սպորտ է։ Բազմաթիվ գործոններ կան և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։ Ցանկացած մարզիկ կարող է պարտվել, բայց դա չի նշանակում որ պատիվը կորցրեց։

 

-Ձեր նախորդ ասուլիսներից մեկում նշել էիք, որ միշտ պետք է խաղի մեջ լավը տեսնել։ Ի՞նչ լավ բաներ տեսաք Ֆրանսիայի հետ խաղում։

 

-Եթե առաջին խաղակեսը նայել եք, ապա հաստատ լավը տեսել եք։ Մենք մինչև առաջին գոլը ավելի շատ գոլային պահեր ունեինք քան Ֆրանսիան։ Եթե մեր բախտը ժպտար և գոլ խփեինք, ամեն ինչ լավ կլիներ։ Պարտության մեջ ես եմ մեղավոր, մարզիչն է պատասխանատու հավաքականի արդյունքների համար։

 

-Պարոն Հովսեփյան, ի՞նչն է պատճառըոր վեջին ժամանակներս հավաքականը բաց մարզում չի անցկացնում երկրպագուների համար։

 

-Ֆրանիսայում չէր կարելի և այդպիսի պայմանավորվածություն չկար,բայց երբ իմացանք, որ մեր երկրպագուները հեռվից եկել-հասել են, մենք թույլատրեցինք։ Դիմեք ֆեդերացիայի մամլո ծառայությանը, և ես կորոշեմ։

 

-Կա՞ն ֆուտբոլիսնտերովքեր չեն խաղա վաղը։

 

Վատառողջ ֆուտբոլիստներ կան, կան խաղը բաց թողնող ֆուտբոլիստներ նույնպես։ Կխաղան միայն նրանք, ովքեր հարյուր տոկոսով պատրաստ են հանդիպմանը։

 

ՀՖՖ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին