▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտիզանական Հայաստան. Պուտինին «մայրուղի են հանել»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքողները ծաղկավոր խալաթ ու սապոգներ են կախել Երևանի Խանջյան փողոցի վերգտենյա անցումում, իսկ մայրաքաղաք մտնող մայրուղիներում հայտնվել են ՄՄ-ին դեմ պաստառներ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանություն են բերման ենթարկվել մի խումբ ակտիվիստներ:

Նշենք, որ ՄՄ-ին  Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը Պուտինի այցին ընդառաջ այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին