▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր կուտակային ռեֆորմի իմիջին ոչ ոք այդքան չի վնասում, ինչքան սոցապ նախարարը

Այս պարտադիր կուտակային ռեֆորմի իմիջին ոչ ոք այդքան չի վնասում, ինչքան սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Տնաշենը հերիք չի պարբերաբար հուներից հանում է հանրությանը անհեթհեթ մեկնաբանություններ անելով սկանդալային ռեֆորմի ու ՍԴ-ի որոշումների վերաբերյալ, մի բան էլ պարբերաբար տորպեդահարում է վստահության ցանկացած նշույլ, որ կարող է լինել մարդու մոտ:

Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ բողոքի ալիքը բարձրացել է ոչ այնքան նրա համար, որ մարդիկ չեն ուզում 5 տոկոս ավել տալ, կամ էլ նրա համար, որ չեն ուզում համակարգը բարեփոխվի, այլ այն պարզ պատճառով, որ չեն վստահում գործող կառավարությանը և չեն հավատում, որ այդ փողերը երբևիցե հետ կստանան:

Հիմա այս մեր առանց այն էլ վստահության չտրամադրող արտաքինով նախարարին հարցրել են, թե պատրա՞ստ է իր և իր ժառանգորդների ունեցվածքով երաշխավորել այդ վճարումներն ու համապատասխան պայմանագիր կնքել, իսկ նախարարն ի՞նչ անի որ լավ լինի... Մերժել է...

Ասա տնաշեն, մեկ է ոչ մի պայմանագիր էլ չէիր կնքելու, եթե ինչ որ բան էլ ստորագրեիր, ապա այն ոչ մի իրավական ուժ չէր ունենալու, զատո ասելու էին, որ տեսեք, գոնե իրանք են դուխով, իսկ սենց մենակ էլ ավելի խորացրեցիր այն կասկածները, որ քցելու եք ժողովրդին հերթական անգամ:

Գևորգ Ալեքսանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին