ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Սահմանադրական դատարանում ներկայացրեց նաև Պարտադիր կուտակային համակարգի ներդրման փորձը տարբեր երկրներում՝ շեշտելով դրա բացասական հետևանքները.
«Միջազգային փորձի տվյալները փաստում են, որ պարտադիր կուտակային համակարգը հղի է լուրջ դժվարություններով: Դրանցով պայմանավորված՝ Արգենտինան և Հունգարիան ամբողջության հրաժարվել են այս համակարգից: Իսկ Բոլիվիան այդ ուղղությամբ է ընթանում: Նիկարագուան 2000 թվականին օրենքն ընդունելուց հետո 2004 թվականին որոշեց չկիրառել՝ նկատի ունենալով բարձր ծախսերը և աշխատողների՝ համակարգին մասնակցության ցածր մասնակցությունը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ 2008-2011 թվականների ընթացքում մին շարք երկրներ՝ Լեհաստանը, Սլովակինան, Լիտվան, Էստոնիան ևս վերանայել են պարտադիր կուտակային համակարգը: Ժամանակավորապես կասեցրել են պարտադիր պահումները:
«2000 թվականի սկզբում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը փորձեց փոքր չափով պարտադիր կուտակային համակարգ ներդնել, սակայն հասարակությունը դեմ եղավ և փորձը ձախողվեց»,- նշեց Արծվիկ Մինասյանը: