«Սպառազինվելու համար պետք չէ մտնել մրցավազքի մեջ: 21-րդ դարում միշտ կարելի է ընտրել խելացի պաշտպանության մոտեցումը՝ ընտրելով փոքր ռեսուրսով արդյունավետություն ապահովող զինատեսակները: Պարտադիր չէ նույն քանակի զենք ունենալ, ինչ հակառակորդը»,-ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով ՀՀ-ում զենքի արտադրությանը՝ նախարարն ասաց, որ կա մեծ ներուժ, վերածննդի որոշակի շարժ գիտաարտադրական շրջանակներում և ՊՆ-ն ամենօրյա աշխատանք է կատարում նման ընկերությունների կողքին կանգնելու և արդյունքը ի նպաստ զինված ուժերի կիրառելու համար.
«Մեր ԶՈՒ-ն լայնորեն օգտագործում է տեղական որոշ սպառազինությունների տեսակներ, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում ենք չներկրել այլ զենքեր, որովհետև շատ զենքերի արտադրությունը ՀՀ-ում կամ հնարավոր չէ, կամ նպատակահարմար չէ տնտեսական տարբեր հանգամանքներից ելնելով»,-նշեց նախարարը:
Անի Կարապետյան