▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանի հագուստի վրա գնդակի հետքեր չկա՞ն

 

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատական գործում ներգրավված «Սիրունյան» փաստաբանական գրասենյակը  հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ աջ մասում` երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը և ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն...»:

Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդի դեմ մահափորձն  իրականացվել է 2013թ. հունվարի 31-ի գիշերը, և  որպես մահափորձը պատվիրող, ձերբակալվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին