▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փարոսում» ընդգրկված վարդենիսցի ընտանիքի փոքրիկն օգնության կարիք ունի

«Հույս» օգնության կենտրոնը  տեղեկացնում է, որ 2004թ. ծնված Սուրեն Սահակյանը ունի երիկամային քրոնիկ սուր անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ, չեն գործում նրա 2 երիկամները: 2012-2013թթ. երեխան ստացել է ստացիոնար բուժում «Արաբկիր» բժշկական կենտրոնում` սուր հետինֆեկցիոն արագ զարգացող գլոմերուլոնեֆրիտ ախտորոշմամբ: 2013թ. մարտի 13-ից երեխային նշանակվել է ծրագրային հեմոդիալիզ: Երեխայի վիճակը շատ ծանր է, և նրան անհապաղ պետք է երիկամային փոխպատվաստման վիրահատություն արտասահմանում, ուր իրականացվում են մինչև 18 տարեկան երեխաների բարդ և որակյալ տրանսպլանտացիաներ: Երեխան պետք է վիրահատվի և անցնի հետվիրահատական բուժման կուրսեր՝ եվրոպական ցանկացած երկրի հիվանդանոցում: Երեխան և ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղից են և հաշվառված «Փարոս» ընտանեկան աղքատության նպաստի ծրագրում: Երեխայի կյանքը փրկելու համար ծնողները բանկում բացել են հաշվեհամարներ փոքրիկի մոր` Լիաննա Բադեյանի անունով: «Դիմում ենք Ձեզ այն խնդրանքով, որ որևէ անհատ բարերարներ կամ բարեգործական կազմակերպություններ կարողանան ուշադրություն դարձնել այս փոքրիկին և հնարավորության սահմաններում լուման ներդնել Սուրենի փրկության համար»,- ասում են ծնողները: Հեռախոսահամարներ՝ +37498 54-34-38 /մայր/, +37494 56-59-60 /հայր/:

Հաշվեհամարներ․

Ստացող` Լիաննա Բադեյան, Նորավանդի  «ՎՏԲ-Հայաստան» Բանկ  

AMD 16040054123300  

USD 16040054123301  

EUR 16040054123302  

RUR 16040054123303 

«Հույս» կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր կարձագանքեն հիվանդ երեխային օգնելու մեր խնդրանքին: Հավատում ենք, որ Ձեր օգնությամբ Սուրենը կրկին կապրի լիարժեք առողջ կյանքով և կիրագործի իր բոլոր երազանքները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին