168.am-ը գրում է, որ այսօր բողոքի ակցիայի ընթացքում կառավարության շենքի տարածքում էր նաև ՀՀԿ-ի հայտնի տատիկը: Վերջինս, սակայն, այսօր չի կարողացել ներկայացնել իր ամբողջ խոսքը. ակտիվիստներն իրենց ձայնով խլացրել են նրա ձայնը: Այնուամենայնիվ, տատիկը կոչով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Պարո՛ն նախագահ, որպեսզի այս բոլորի ձայները կտրվի, գազը անջատե՛ք, թող վառարանները դնեն»:
Լուսանկարն ու տեսանյութը` 168.am-ի