▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Լիսկա, պատրաստվիր, գալիս ենք քեզ Գորիսից դուրս հանենք.Զարուհի Փոստանջյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, երբ քննարկվում էր «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումները կատարելու մասին նախագիծը, հայտարարեց, որ մեր խորհրդանիշերը մեր մշակութային ինքնությունն են բնորոշում. «Ես երջանիկ մարդ եմ, քանի որ այսպիսի խորհրդանիշի ներքո եմ գործում, որը խորհրդանշում է մեր անցած ուղին, մեր թագավորությունները, եւ չպետք է աղավաղվի այն»:

Ըստ նրա՝ մեր զինանշանը աղավաղվեց ՀՀԿ թողտվության արդյունքում, երբ ՀՀ-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ մարզիկների շապիկներից հանվեց գերության մեջ գտնվող Արարատ լեռը: Այնուհետեւ, նա պարզեց ՀՀԿ զինանշանը եւ ասաց. «Ամեն ինչ ՀՀԿ-ի մոտ թարս է պտտվում: Եթե սա հավերժության խորհրդանիշն է, ապա այն չի կարող թարս պտտվի: Հասկանալի է, որ թարս ձեւակերպումը եւ թարս խորհրդանիշը ունենալու է նաեւ թարս ընթացք, այսինքն՝ ճիշտ չի ընթանալու, եւ դրա վերջն էլ է գալու, քանի որ ինչ թարս է, ունենալու է սխալ ընթացք եւ վախճան»:

ՀՀԿ պատգամավորները տեղից սկսեցին բղավել ու ռեպլիկներ անել:

Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ ասելով, որ հիմա կներկայացնի «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի ծրագիրը: Դահլիճից ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը բղավեց. «Դուք ո՞վ եք»: «Ես անուն-ազգանուն ունեմ, դուք շատ լավ գիտեք՝ ես ով եմ»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը եւ սկսեց ներկայացնել «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի ժամանակացույցը, թե ՀՀ որ մարզերում են լինելու. «Վաղը մենք լինելու ենք Սյունիքում, ոչ թե հյուր, այլ դուրս հանելու Լիսկային այնտեղից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, մենք գալիս ենք քեզ Գորիսից դուրս հանենք»:

Հերմինե Նաղդալյանը անջատեց նրա խոսափողը. «Դուք ձեր խոսելու իրավունքը կորցրիք, քանի որ չեք ըմբռնում, որեւէ մեկին չպետք է վիրավորեք: ՀՀԿ-ն որեւէ մեկի վրա չի հարձակվում, ու մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր է: Ձեր կողմից առնվազն ցինիզմ է, որ խորհրդային բանտերում իրենց գործունեությունը սկսած ՀՀԿ հիմնադիրների հասցեին նման խոսքեր ասելը սին, անհիմն արտահայտություններ են: Դա է միայն ձեզ մնացել»:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին