▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարն իմ առողջությունն է, իմ առօրյան է, ես ապրում եմ պարարվեստով. Վիկա Մարտիրոսյան

LIfe.panorama.am-ը գրում է. Այսօր Պարի միջազգային օրն է: Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982թ-ից ի վեր, ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա, ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Իսկ 1995թ-ից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

Այս օրվա հետ կապված շնորհավորեցինք և զրուցեցինք «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ: Մեզ հետ զրույցում պարուհին պատմեց, որ այսօր իր խմբի պարուհիների հետ միասին օրն անցկացնելու են աշխատանքային միջավայրում.

«Հատուկ չենք նշելու այս օրը, քանի որ ամռանը պատրաստվում ենք մեր հոբելյանական մենահամերգին, բացի այս, կարծում եմ, ելնելով այն փաստից, որ մեր աշխատանքը հենց պարն է, այսօր էլ ավելի բարձր տրամադրությամբ կաշխատենք՝ բոլորս ինքներս մեզ շնորհավորելով: Առհասարակ, շատ հաճելի է, որ մարդկանց գիտակցության մեջ այս օրը որպես տոն է արդեն տպավորված և ստանում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, արձագանքները շատ հաճելի են»,- նշեց Վիկան:

Վիկա Մարտիրոսյանը, պարի մասին խոսելիս, շեշտեց. «Պարը ինձ համար միայն ապրելակերպ չէ, այն ինձ համար ամեն ինչ է, ես պարով չեմ զբաղվում միայն, որ այն իմ աշխատանքն է, ես հասկանում եմ, որ այս արվեստը իմն է և առանց դրա իմ կյանքն անհնարինն է: Պարը իմ առողջությունն է, իմ առօրյանն է, ես ապրում եմ պարարվեստով և հիանում եմ իմ աշխատանքով»:

Խոսելով պարարվեստում իր սիրելի ոճից՝ Վիկա Մարտիրոսյանը նշեց.

«Դասական արվեստը իմ առաջին ոճն է եղել, քանի որ ես Պարարվեստի ուսումնարանն եմ ավարտել և իմ կրթությունը հենց բալետի դասական ուղղությունն է, ես իմ առաջին մասնագիտությամբ բալետի դերասանուհի եմ, և 12 տարի սովորելուց հետո ես աշխատել եմ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, որպես բալետի դերասանուհի, հետո արդեն սկսել եմ միայն իմ խմբով զբաղվել,- նշեց պարուհին ու հավելեց,- զգացի, որ ուզում եմ ունենալ իմ խումբը և ժամանակակից արվեստը առաջ տանել: Լինելով դասական արվեստի ներկայացուցիչ, բայց ելնելով այն փաստից, որ մեզանում դասական արվեստը չի գնահատվում, նույնիսկ մարդիկ կան, որ չգիտեն բալետը, թատրոնը և բեմը ինչ է նշանակում, ես փորձել եմ մոդեռն բալետ ասվածը առաջ տանել և հնարավորինս ներառել այն մեր պարային բեմակացումներում»:

Խոսելով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքներից՝ Վիկան պատմեց, որ մշտապես լսում է երիգիչների առաջարկներն ու ցանկությունները:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին