▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Parking city» տղերքը ասֆալտից փող կպցնելուց բացի, նաև առանձնահատուկ գեղցի շուստրիություն են ցուցաբերում

Այսօր պարզ դարձավ, որ ասֆալտից փող կպցնող <Parking city>-ն բացի այն, որ <բարձրակարգ ծառայություն է> մատուցում վարորդներին, չապահովելով անգամ մեքենաների անվտանգությունը( ի դեպ անհասկանալի է, թե տեսախցիկներով հսկելու դեպքում, ինչո՞ւ չեն ապահովում անվտանգությունը, բայց դա առանձին խոսակցության թեմա է), տղերքը նաև առանձնահատուկ գեղցի շուստրիություն են ցուցաբերում: Այսօր առավոտյան մտա բանկ որպեսզի վճարեմ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 2000 դրամ տուրքը: Պարզվեց, որ վճարման անդորրագրի մեջ նշվում է միայն վճարված գումարի չափը և մեքենայի պետհամարանիշը: Ոչ մի տեղ չի նշվում մատուցված ծառայության ժամկետները: Օրինակ ես ուզում էի վճարել 2000 դրամ սեպտեմբեր ամսվա համար: Բայց պարզվեց, որ եթե վճարում ես օգոստոսի 26-ին, ապա այն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 26-ը: Իսկ սա նշանակում է, որ սեպտեմբերի 27-30 ընկած ժամանակահատվածի համար շուստրի տղեքը քեզ անպայման կտուգանեն: Էլ չեմ ասում, որ եթե ժամկետը նշված չէ, ապա մի գեղեցիկ օր էլ կարող է ԴԱՀԿ-ից գան ու ասեն, որ ես վճարել եմ ոչ թե մեկ ամսվա համար, այլ՝ 4 օրվա(ըստ իրենց գնացուցակի՝ մեկ օրվա վճարը 500 դրամ է): Ցիրկի կապիկի նման ԲԱՆԱՆՈՎ աշխատող տղերքին ուզում եմ ասել, որ սա պետություն է, իսկ մենք այս պետության քաղաքացիներն ենք: Եվ թող բոլորին իրենց արշինով չչափեն:

 

Կարեն Քոչարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին