Ըստ Փարիզից ստացված տեղեկությունների, Ֆրանսիայի կառավարական ուժերը հարձակում էին սկսել Bataclan համերգասրահի վրա` ազատելու այնտեղ գտնվող հարյուրավոր պատանդների և օգնության հասնելու վիրավորներին: Վերջին տվյալներով ՝ հարձակումն ավարտվել է, պատանդներն ազատ են արձակվել, երկու ահաբեկիչ է սպանվել:
Ըստ Եվրոնյուզ հեռուստաընկերության՝ բացի սպանված երկու ահաբեկիչներից, հաղորդվում է նաև տասը զոհերի մասին:
CNN-ը նշում է, որ մեկ ահաբեկիչ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ի տեղեկություններով,Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 60-ի:
Ֆրանսիական ոստիկանությունը հաղորդումը է 35-ից 40 զոհերի մասին:
Եվրանյուզի ուղիղ հեռարձակումը Փարիզից՝ ռուսերենով՝ դիտել այստեղ