▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվն անցնում է 140-ը

Ըստ Եվրանյուզ հեռուստաընկերության, Փարիզի ոստիկանության կողմից «Բատակլան» համերգասրահի գրոհից հետո կան մոտ 100 զոհեր: Կան մի քանի տասնյակ վիրավորներ:

Նշենք, որ , ըստ Փարիզի ոստիկանության, ևս 40 հոգի զոհվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մյուս ահաբեկչությունների ընթացքում: Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը մոտ 140 է:

Նշվում է, որ «Բատակլան» համերգասրահում ոստիկանական գործողության ընթացքում պայթյուններ են հնչել: Որոշ լրատվական գործակալությունները գրում են, թե  համերգասրայի գրոհի ընթացքում զոհերի թիվն ավելին է՝  180 հոգի: 

Գրոհի ընթացքում,  ըստ տարբեր աղբյուրների,  սպանվել է երեքից -չորս ահաբեկիչ։ Նրանցից մեկը պայթեցրել է իրեն։ CNN-ի փոխանցմամբ, ձերբակալվել է մի ահաբեկիչ, որը հայտարարել է, թե «Իսլամական պետություն» խմբավորումից է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին