▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փարիզ»-յան երեկո Ժան Պոլ Էքզիստենցիալ Սրճարանում

Ժան Պոլ Էքզիստենցիալ Սրճարանը, չորեքշաբթի, մարտի 21-ին, 19.30-ին, հրավիրում է կոնյակի երեկոյի: Մեր հյուրն է լինելու  աշխարհի ամենահայտնի կոնյակագործներից մեկը՝ «Փարիզ» կոնյակի արտադրության սեփականատեր  Անտուան Ֆրանսուազը: 

Ֆրանսիացի կոնյակագործը ոչ միայն կներկայացնի  սիրո քաղաքի անունով կոնյակի պատմությունն, այլև կցուցադրի, թե ինչ կոկտեյլներ կարելի է պատրաստել «Փարիզ»-ից:

Երեկոյին ներկա կլինի նաև մեր հայրենակից, «Փարիզ» կոնյակի բաժնետեր, րանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ, Ֆրանսիայի գինեգործների միության անդամ  Արթուր Ավետյանը: 

Հիշեցնենք, որ 2017 թվականին Փարիզի ցուցահանդես-համտեսի ժամանակ «Cognac Paris»-ը ճանաչվել է առաջինը: Ընկերության հետ համագործակցում են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք ենք երգչուհի Պատրիսիա Կաասը:

Կարդացեք նաև` Դեկտեմբերի 1-ից ֆրանսիական բացառիկ գինիներն առաջին անգամ Հայաստանում կարելի է փորձել միայն Ժան Պոլ-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին