▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

 

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ 

Կիսաեզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոնը ժամանակից շուտ, ընդամենը 58 վայրկյանում, 8։0 հաշվով հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովի հետ գոտեմարտում։

Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ կփորձի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկացնենք, որ Արթուրի մրցակիցը կլինի ռուսաստանցի Մուսա Եվլոևը։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Արթուրը 6:2 հաշվով հաղթել էր վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում` ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում` իրանցի Սալեհիզադեին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին