▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարեկը մեկ ամսվա ընթացքում նույն քաղաքացու նկատմամբ կազմել է 8 մլն դրամի ակտ»

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Օրերս ներկայացրել էի ոստիկանական համակարգում` պարեկային ծառայությունում տիրող անկառավարելի վիճակը։
Բայց ստիպված եմ խնդրին կրկին անդրադառնալ, քանի որ փաստերը առավել մտահոգիչ են, պարզվում է՝ վերևից իջեցված պատվերը կատարելու նպատակով, քաղաքացիների նկատմամբ ապօրինի տուգանքներ կազմվել են շատ տեղերում և մեծաթիվ ծառայողների կողմից, այսինքն առանց մեքենան կանգնեցնելու, մարդկանց նկատմամբ ակտեր են կազմվել գրեթե ամենուր։
Ավելին` Գյումրիում կա դեպք, երբ նույն ոստիկանը, նույն քաղաքացու նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ապօրինաբար կազմել է 8 մլն դրամի չափով վարչական ակտ, մեկ այլ դեպքում 4 մլն և այսպես շարունակ։
Հաշվի առնելով դեպքերի համատարած լինելը, կարելի է պնդել, որ սա երկրի կառավարման ղեկը զավթած անձանց կողմից կազմակերպված հանցանգործությունների շարք է, ապօրինի թալան ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
փաշինյանը իր ոհմակով ոչ միայն մեր երկիրն է ծախում, թալանում, այլ ամբողջական քաոսի է տանում ողջ պետական համակարգը և հասարակությանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին