Ոմանք կասեն, թե պարզ բան է` երեխա ունենալու համար պետք է սեքսով զբաղվել: Այնուամենայնիվ, ինչպես պնդում են Ադելաիդայի համալսարանի հետազոտողները վստահեցնում են, որ հենց մշտական զուգընկերոջ առկայությունն է օգնում կնոջն առողջ երեխա լույս աշխարհ բերել: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ այս կերպ կնոջ օրգանիզմը ժամանակ է շահում հարմարվելու և համապատասխան արձագանքելու սպերմատոզոիդներին, նրանց «ընդունելու» և ձվաբջիջներին հասնելու հնարավորություն տալու: Պրոֆեսոր Սառա Ռոբերտսոնի կարծիքով` զուգընկերներին միջինը 3-6 ամիս պարբերական սեքս է անհրաժեշտ, որպեսզի կնոջ իմունային համակարգը սովորի տղամարդու սերմնահեղուկին` թույլ տալով ձվաբջիջների բեղմնավորումը, իսկ ամենակարևորը` օգնի հղիությունն անցկացնել առանց բարդությունների: Բայց պրոֆեսորի խոսքով` որոշ զույգերի մոտ այս գործընթացը հնարավոր է ավելի երկար տևի` մոտ 1 տարի: Իհարկե մեկ գիշերվա մեջ հղիանալը դժվար չէ, բայց առանց այս գործընթացի վիժելու հավանականությունը բարձր է:
Պարբերական սեքսն օգնում է առողջ երեխա լույս աշխարհ բերել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet