▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պապլավոկում ցավալի դեպք է եղել, բայց նենց չի եղել, ինչպես մարդկանց գլխում մտցնում են»․ Լևոն Քոչարյան

«ԼուրջCast»-ի եթերում համեմատականներ անցկացնելով 90-ականների ու այսօրվա իրականության միջև, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանն ասել է․

«Շատ բան է փոխվել ու էստեղ միայն այն ժամանակվա իշխանության լավ կամ վատ լինելը չէ․ մարդիկ են փոխվում, ավելի զարգանում։ Ես ի՞նչ եմ նկատել․ էն բաները, որոնց համար մեզ կարան չընդունեն, քննադատեն, 90 տոկոսը սուտ է կամ ծայրահեղ չափազանցված։

Օրինակ մեր ունեցվածքի հետ կապված՝ իբր 4 մլրդ դոլար, ու երբ տեսնում ես՝ ստերը որտեղից են ծնվել․․․ ռուսական մի «Ճ» կլասի թերթում հոդված է հայտնվում մեր ունեցվածքի հետ կապված ու հայկական մամուլը՝ հատկապես «ՀԺ»-ն սկսում է տարածել։

Էն նեգատիվը ինչ որ կա, մեծ մասամբ այ էդ սուտ․․․ կամ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված․ դավադրական ինչ-որ տեսություններ են, կամ՝ «Պոպլավոկ»-ն են անընդհատ բան անում, նենց տպավորություն ա՝ վատ բարևեց, ասացինք՝ կգնաք, կսպանեք։

Ցավալի, վատ դեպք է եղել, բայց դա էնպես չի եղել, ինչպես մարդկանց գլուխն են մտցնում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին