Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել 43-ամյա հայտնի ռուս դերասանուհի Նոնա Գրիշաևային իր սիրեկանի՝ 42-ամյա դերասան Դմիտրի Իսաևի գրկում: Դա տեղի է ունեցել Սոչիում, ուր դերասանները մեկնել են հանդիսատեսի դատին հանձնելու իրենց նոր՝ «Варшавская мелодия» ներկայացումը, որում որպես գլխավոր դերակատարներ հանդես են գալիս նրանք երկուսով: Ըստ պապարացցիների՝ հանդիպման օրը դերասանուհին ստիպված է եղել արցունքն աչքերին ավելի քան մեկ ժամ սպասել սիրելիին, որից հետո Դմիտրին, վերջապես հասնելով ժամադրության վայր, փորձել է իր համբույրներով սիրաշահել նրան: Դրանից հետո սիրահար զույգը հաճելի ժամանակ է անցկացրել հյուրանոցներից մեկի սրճարանում:
Տեղեկացնենք, որ այս պահին և Նոնա Գրիշաևան և Դմիտրին ամուսնացած են: