Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել ու գրել․
Անհայրենիքության մասին խոսելը վերջին հնգամյակում, ցավոք սրտի դարձել է առօրյա խոսակցականի անբաժանելի մաս։ Այս մասին խոսվել է շատ, բերվել հազարավոր օրինակներ։
Օրերս բախվեցի դրանցից հերթականին։
ՀՀ-ում ամենապոպուլյար ու պահանջված լրատվականներից մեկը "Ազատությունը", որն իր ուրույն ներդրումն ունեցավ սրանց իշխանազավթման գործընթացում (24/7 ռեժիմով), ցույց տվեց իր իրական դեմքը։ Ներկայացված քարտեզում հստակ երևում է, թե ինչպես են մարդիկ իրենց համար շատ սիրուն փակել Արցախի թեման։ Ներկայացված քարտեզում այն ուղղակի չկա, ՀՀ-ից արևելք՝ ադրբեջան է։
Հմի հարց․ սա ի՞նչ իրավունքով ա հեռուստատեսությամբ սենց քարոզ անում։ Փաստացի մարդկանց մոտ տոտալ պրոպագանդա են սկսել․ ադրբեջանցիք ընդեղից օրնիբուն «ռեինտեգրացիա» են վզներիս փաթաթում, սրանք էլ հայաստանյան տիրույթում արդեն թուրքական քարտեզներ են տիրաժավորում։
Չնայած, որ նայում եմ, թե սրանք ինչ հիմնադրամների հետ են նախագծեր անում, միանգամից պարզ ա դառնում՝ ինչ օրակարգ ա սպասարկում ասածս «լրատվական» կոչվածը։
Հլա ուշադիր՝ «թուրքական պատմության հիմնադրամ», այսինքն փաստացի պանթուրքիզմ քարոզող հիմնարկը Հայաստանում տեղեկատվական նախագծերի հետ ա համագործակցում։ Ասածս էնա, որ էդ «լրատվամիջոցն» իրա «տոլեռանդության» քարոզի նուրբ քողի տակ մարդկանց ուղեղը բթացնում ա ու թուրքադրբեջանական դոզան գնալով ավելացնում։