Չենդու քաղաքի կենդանաբանական այգու բնակիչ Այ Հին անունով պանդա արջուկը ձևացրել է, թե հղի է, որ իրեն առանձին խուց տեղափոխեն և ավելի շատ մրգեր տան:
Կենդանին ձևացրել է, թե ախորժակ չունի, փոխել իր հորմոնալ ֆոնը և սկսել է ավելի քիչ շարժվել:
Սուտը բացահայտվել է, երբ աշխատակիցները կենդանու համալիր ստուգում են իրականացրել: Իսկ մինչ այդ նրան արդեն տեղափոխել էին օդորակիչով վանդակ, ավելի շատ մրգեր տվել: