Ռուսական ԶԼՄ-երից մեկը գրում է, որ «Ինչ են անում տղամարդիկ» 2013թ. կատակերգության հեղինակներն այնքան ոգևորված են իրենց աշխատանքի հաջողությամբ, որ որոշել են նկարահանել ֆիլմի 2-րդ մասը, որը նախորդից մի քանի անգամ ավելի լավը կլինի:
Ֆիլմի ռեժիսորը և համահեղինակը հայազգի Սարիկ Անդրեասյանն է, ով լրագրողներին պատմել է, որ ֆիլմի 2-րդ մասի տեսարաններից մեկում նկարահանվել է հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը: Նա հանդես է գալու որպես ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի` Դանիելի, երազանքների կնոջ դերում:
«Ինչ են անում տղամարդիկ 2» ֆիլմը պատմում է երեք ընկերների մասին, որոնց հանձնարարված է բռնել վտանգավոր հաքերին: Դրա համար նրանք մեկնում են ԱՄՆ` կիբերհանցագործի նախկին ընկերուհիներից մեկից պարզելու գաղտնի կոդը։ Սակայն բարդությունն այն է, որ այդ գաղտնաբառն այն բառն է, որն ասում է աղջիկներից մեկն օրգազմի պահին։
Ֆիլմում նկարահանվել են Տաիր Մամեդովը, Ռոման Յունուսովը, Դմիտրի Կոժոման, Պամելա Անդերսոնը, Նատալյա Ռուդովան և այլք:
Տեղեկացնենք, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015թ. հունվարի 1-ին։ Նշենք, որ արդեն պատրաստ է ֆիլմի թրեյլերը, որը ներկայացնում ենք: