▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պալատական օլիգարխ Երեմյանների բիզնեսները ծաղկում են տարատեսակ արտոնությունների տեղատարափի ներքո

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պալատական օլիգարխ Երեմյանների բիզնեսները ծաղկում են տարատեսակ արտոնությունների տեղատարափի ներքո։

Եվ, սովորաբար, դժվարությամբ տրամադրվող պահնորդական գործունեության լիցենզիան ևս Երեմյանները ստացել են, թեև ամբողջությամբ մասնագիտացված են սննդի ասպարեզում։

Տարակուսելի է միայն այն հանգամանքը, որ ոստիկանությունը լիցենզիա է տրամադրել խոհանոց-գործարանի հասցեում՝ Արցախի 143-ում, որը մի շարք նկատառումներով, կարծում ենք, անհամատեղելի է։

Իսկ թե ում կամ ումից է պատրաստվում պաշտպանել/պաշտպանվել դասական օլիգարխ Դավիթ Երեմյանը՝ հաջորդիվ։

Հիշեցնենք, որ նա նույն Երեմյանն է, որը հովանավորում է ՔՊ-ին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին