▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահն է հասունացել՝ կապված տարիքիս հետ. Վլադիմիր Բարխոյան

Վլադիմիր Բարխոյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ հոգեբանորեն գտնվում է անցումային մի շրջանում, ինչը արտահայտվում է նաև իր արվեստում. «Շատ շուտով կներկայացնեմ իմ նոր ֆոտոշարքը, որում կներկայանամ բոլորովին նոր կերպարում՝ կներկայացնեմ ոչ թե մի երիտասարդի, այլ հասուն տղամարդու: Սպորտային և դասական ոճերի միախառնմամբ որոշել եմ ցույց տալ նոր հոգեվիճակս, սրա համար գուցե պահն է հասունացել՝ կապված տարիքիս հետ,- նշեց երգիչն ու մեզ հետ բաց անելով գաղտնիքները՝ հավելեց,- այս ֆոտոշարքից հետո արդեն պարզ կլինի, թե ինչպիսի տեսահոլովակ կլինի իմ հաջորդ աշխատանքը»:
Իսկ ահա երգերի և դրանց հիման վրա նկարանվող տեսահոլովակների  վերաբերյալ Վլադիմիր Բարխոյանը նշեց. «Ես կատարում և կյանքի եմ կոչում միայն այն երգերը, որոնք լսլեիս առաջին իսկ վայրկյանից ընկալում եմ ու կարող եմ այն վերարտադրել: Ներքուստ պետք է զգամ, որ երգը իմն է, որ հենց ես եմ ուզում այն ներկայացնել: Միաժամանակ սիրում եմ, որ մինչ տեսահոլովակ թողարկելը տվյալ երգը ռադիոյով կամ համացանցի միջոցով հնչի ու իմ հանդիսատեսը ծանոթանա այդ երգին, և ոչ թե տեսահոլովակի թողարկումից հետո նրանք առաջին անգամ լսեն այն: Այժմ էլ մի երգի ձայնագրություն եմ նախատեսում, բայց թե, երբ կլինի նոր տեսահոլովակը, այս պահին դժվարանում եմ ասել: Միայն կնշեմ, որ յուրաքանչյուր տեսահոլովակի վրա գումարներ են ծախսվում, իսկ տեսահոլովակ թողարկել միայն թողարկելու համար, ես ճիշտ չեմ համարում, դրա համար և պահը պետք է հասունանա, և տվյալ երգը պետք է հարազատանա իմ և հանդիսատեսի համար»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին