«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել: Սակայն Նիկոլ Փաշինյանը, որևէ կերպ ընթացք չի տվել և որևէ ձևով չի արձագանքել այդ հայտարարությանը: Զրուցեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին: Նշենք, որ ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Տիգրան Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել ու, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանը նպատակ ունի «ավինյանական թևին» չեզոքացնելու»։ |
Պահանջվել է քննել Ավինյանի հարցը. Փաշինյանը նպատակ ունի «զբաղվել» նրանով
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին