Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ընդվզում ենք 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ստորագրված պայմանագրերի` ՀՀ ԱԺ կողմից վավերացման դեմ։
Մերժում ենք այդ համաձայնագրերը, և պահանջում ենք պատգամավորներից.
1.Մերժել այդ երեք ստրկացման համաձայնագրերը, որոնք ոտնձգում են ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը:
2.Հրաժարվել Մաքսային Միությանը հնարավոր բռնակցման և ԵՏՄ ստեղծման Հայաստանի մասնակցության անհիմն քայլերից:
3.Պաշտոնանկման (իմպիչմենտի) գործընթաց սկսել՝ հակապետական վարչակարգին Հայաստանում իշխանությունից զրկելու նպատակով։
Նախաձեռնող խմբի կազմում են «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Երրորդ հանրապետություն», «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Իրավունքի և Ժողովրդավարության Զարգացման ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Քաղաքացիական գիտակցություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ.տեղեկանում ենք Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Հավաքը տեղի կունենա 23.12.2013 թ., ժամը 11։30-ին Ազատության Հրապարակում։ Այնուհետ երթ՝ Բաղրամյան պողոտայով դեպի ՀՀ ԱԺ։