▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են ընտրական տեղամասերում անընդմեջ օնլայն հեռարձակումով տեսախցիկներ տեղադրել

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հայտարարությունը «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ:

Մենք կոչ ենք անում բոլոր խարհրդարանական ուժերին, արտախորհրդարանական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, այլ շահագրգիռ՝ այդ թվում միջազգային կառույցներին, միավորվելու բոլոր ընտրական տեղամասերում անընդմեջ օնլայն հեռարձակումով տեսախցիկներ տեղադրելու պահանջի շուրջ:

 Մեր գնահատմամբ, ի թիվս մի շարք այլ դրույթների, այս պահանջը ևս պետք է պարտադիր տեղ գտնի նոր «Ընտրական օրենսգրքում»: Եթե իշխանությունը իրականում նպատակ ունի կազմակերպել որակյալ ընտրություններ՝ այդ դրույթը կարող է հանդիսանալ այդ նպատակադրվածության դրսևորում:

 Մերժման պարագայում ցանկության բացակայությունն ակնհայտ կլինի:     

 

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին