Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն է տարածել.
«Դիմում եմ Հայաստանի պատկան մարմիններին անմիջապես բացատրություն տալ «Գալա» հեռուստատեսության կողմից ռուսական Ալֆա ջոկատի վերաբերյալ տրված հաղորդագրության վերաբերյալ:
Պաշտոնական լռության և նրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա»։
Հիշեցնենք, որ «Գալա»-ն նշել է. որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ իրենք ինֆորմացիա ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի: «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից:
Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից եւ ՊՊԾ գնդի հետեւի պատի կողմից»,-ասել էր նա։
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների հետ է խոսել Ալֆա ջոկատի վերաբերյալ տարածված լուրերին՝ նշելով, թե որևէ ուրիշ երկիր , որևիցե արտաքին ուժ իրավունք չունի մեր երկրի ներքին հարցերին խառնվել :