▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պահանջում եմ սկսել վարչապետի իմպիչմենտի հարցը, եթե պարզվի, որ 5-րդ շարասյան մասին հայտարարությունը սուտ է»

Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովից հետաքննություն սկսել 44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերում 5-րդ շարասյան գոյության մասին Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ։ Պահանջում եմ սույն հանձնաժողովից նաև ԱԺ օրակարգ մտցնել վարչապետի իմպիչմենտի հարցը, եթե պարզվի, որ հայտարարությունը զուրկ է փաստական հիմքից, որովհետև առանց հիմքի սեփական երկրի զինված ուժերի դեմ նման բան ասող ղեկավարը պարզապես չի կարող շարունակել ղեկավարել այդ երկիրն ու այդ երկրի զինված ուժերը։ Զինված ուժերը նման ղեկավարին կսկսեն տեսնել որպես հաջորդ պատերազմում իրենց քավության նոխազ սարքելու պատրաստ մեկի, դրանից բխող սարսափելի հետևանքներով։ Դա նաև զինված ուժերի աչքում կասկածելի կդարձնի քաղաքացիական վերահսկողության նպատակահարմարությունը, նույնպես շատ վատ հետևանքներով։
Գիտեմ, որ պահանջս անիրատեսական պահանջ է։ Բայց եթե մենք նորմալ քաղաքական համակարգ ունենայինք, ես նման բան պահանջելու կարիք նույնիսկ չէի ունենա։ Դա տեղի կունենար համարյա ավտոմատ կերպով»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին