▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ հայությունը պետք է միավորվի ու հասկանա, որ ապրիլից հետո մենք դեռ անելիքներ ունենք

Ազգային ժողովի պատվիրակությունը 2 օր գտնվել է Արցախում, հանդիպումներ ունեցել բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ, ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, զինվորների հետ, առանձին հանդիպում է եղել Վիտալի Բալասանյանի հետ: «ՀՀ-ի, Արցախի հանրապետության իշխանությունների, հասարակության կարծիքը Արցախի խնդրի լուծման շուրջ մեկն է ՝ Արցախը պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով ու ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա և զինվորների, և նախագահի, և բոլոր խմբակցությունների համոզմունքն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ով ղեկավարում էր պատվիրակությունը:

Նա նշեց, որ մենք պետք է քայլեր կատարենք՝ ապրիլյան պատերազմից հետո որոշակի շտկումներ և բարեկանգման խնդիրները լուծելու համար: Արդեն ապրիլյան պատերազմից հետո ԱԺ փոխնախագահը 3-րդ անգամն է առաջանագծում եղել և համոզվել է, որ առաջնագիծն ամբողջական ապոհովված է ռազմատեխնիկական այն ողջ սարքավորումներով, որ անհրաժեշտ են սահմանագծի խաղաղության համար: «Զինվորների, սպաների մարտական ոգին ու մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է»,-ասաց նա:

Սակայն Է. Շարմազանովը մի մտահոգիչ խնդիր մատնանշեց՝ Թալիշի վերաբնակեցումը,  ինչը քննարման առարկա է եղել այս այցի ընթացքում, ու որոշվել է, որ հարկ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, առաջին քայլն էլ Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերականգնման համար ֆոնդ բացելն է: «Հակառակ դեպքում սահմանամերձ շրջանները ադրբեջանցիների կրակահերթի տակ են, եթե նայենք այսպես, ապա մենք մեր տարածքի մեկ երրորդը, հնարավոր է, չբնակեցնենք: Եթե մենք ուզում ենք ապրել ազատ ու անկախ հայրենիքում, պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք պատերազմի: Սա չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու, սակայն Ադրբեջանի ցանկությունն էլ այն է, որ նմանատիպ դիվերսիոն գորոծողություններով ու ավանտյուրաներով այնպես անի, որ մեր ու Ղարաբաղի սահմանամերձ շրջանների բնակչությունը քիչանա, նրանց նպատակը չի իրականանալու, մենք շատանալու ենք»,-շեշտեց նա:

Շարմազանովի մոտ այնպիսի տպավորություն է, որ նաև Երևանում մի քիչ հանգստություն կա ապրիլյան պատերազմից հետո. «Բայց, այն դրական աժիոտաժը, որ ունեցանք ապրիլին, մեզ երկրորդ ալիքն է պետք, մեզ պետք է միավորում, սա Արցախի հարցը չէ, սա հայկական հարցն է, չկա Ղարաբաղի հարց, կա հայկական հարց: Ադրբեջանի խնդիրն է թույլ չտալ, որ արցախահայությունն իրականացնի իր ինքնորոշման խնդիրը: Յուրաքանչյուր հայի հայացք պետք է ուղղված լինի դեպի Արցախը, պարտադիր չի, որ պատերազմ լինի, որ ընդդիմությունն ու իշխանությունը միավորվեն, սփյուռքը միավորվի, մենք պատերազմի ժամանակ համախմբվում ենք, խաղաղ ժամանակ մոռանում ենք, պետք չի հանգստանալ, պետք է ամեն օր, ամեն պահ քայլեր կատարենք այդ ուղղությամբ»: Նա հայտնեց, որ նոյեմբերի 4-ին ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության հարցերով հանձնաժողովն է մեկնելու Արցախ, որ ավելի մանրամասն կանդրադառնա ռազմական խնդիրներին:

Իսկ այս պահին հստակ ծրագիր կա, նախագահ Սահակյանի կողմից հանձնարարականներ են տրվել, բոլոր պատգամավորները ներգրավված են Թալիշը վերաբանակեցնելու գործում: Ըստ նրա՝ յուրաքանչյուրը պիտի իր կողմից քայլ կատարի այս խնդրի լուծման համար, իրենք պատգամավորներն էլ պիտի հաճախակի այցելեն, ամռանն էլ ընտանիքներով այնտեղ հանգստանան:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին