▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ․ մեր բարեկամը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման։

Այս ժամի տվյալներով, երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով Քերմանում զոհվել են յոթանասունից ավելի խաղաղ բնակիչներ, կան հարյուրից շատ վիրավոր անձինք։

Իրանը հինավուրց քաղաքակրթություն է, որը տեսել է բազում փորձություններ և այս մեկն էլ վստահաբար կհաղթահարի արժանապատվորեն։

Իսկ այս պահին, ի նշան եղբայրական Իրանին զորակցության, կհիշեմ իրանցի բանաստեղծ մեծն Նիզամի Գանջավիի խոսքերը՝ «همه عالم تن است و ایران دل - ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ»»:

Հիշեցնենք, որ Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյուններ են որոտացել։

Զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը վիրավորվել են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին