Թովմաս Առաքելյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Ստորագրե՛նք ու պաշտպանե՛նք։
Գոյություն չունի՛ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, քաղաքական ու ապաքաղաքական։ Պետք է միասնական լինենք, քանզի կարևորն Արցախն է, մեր 120 000 հայրենակիցները և բոլոր այն քայլերը, որոնք օգտակար են լինելու նրանց։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունել են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը։
Հայաքվեն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաք է Հայաստանի քաղաքացիների շրջանում, որը նախաձեռնել են մի խումբ քաղաքացիներ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով։
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Կապ չունի՝ նախկի՞ն է, թե՞ ներկա։ Որոշումը բոլորի՛ վրա է տարածվելու։
Նախաձեռնության հեղինակները հիմք են ընդունել ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։