▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են Հենրիխ Մխիթարյանի տարօրինակ գրառումների հեղինակները

 

Համացանցում քննարկվում է, որ հաքերները կոտրել են Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը:

Պարզվում է, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, ավելին`  հաքերները ոչ մի կապ չունեն Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան տարօրինակ էջի հետ: Իրականում այդ ամենի «մեղավորները» երեխաներն են։

«Օրվա դրական լուրը. երեխաները իրենց հսկողության տակ են վերցրել իմ Facebook-յան էջը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Նման նախաձեռնության առիթն այն է, որ նոյեմբերի 20-ը  նշվում էր որպես Երեխաների համաշխարհային օր, ինչի համար էլ որոշում է կայացվել, որ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը մի քանի օր վարելու են հայ երեխաները։

Հավելենք, որ ավելի վաղ Մխիթարյանի էջում փոխվել էին ետնանկարն ու գլխավոր նկարը, ավելացվել էր  նաև հետևյալ գրառումը.

«Պատրաստ եղիր, սոց. ցանցերի մյուս էջերն էլ են հարձակման ենթարկվելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին