▲ Դեպի վեր

Կիրակի, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ավելի քան հինգ ժամ տեւած բուռն քննարկումը մի քանի անգամ ընդմիջվեց։ Ընդմիջումներից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանձնաժողովի աշխատասենյակում, որտեղ տեղի էր ունենում քննարկումը, Iqos էր ծխել` տաքացվող ծխախոտ։

Քննարկումը վերսկսելուց եւ Գառնիկ Դանիելյանի սուր ելույթից հետո ԱԺ ժամանեցին երկու ոստիկան եւ պատգամավորին հանելով սենյակից՝ տեղեկացրին, որ տուգանում են նրան ծխելու համար։ Ասացին, որ ընդմիջման ժամին է ծխել, եւ որ իրենք նիստի ուղիղ հեռարձակումին հետեւելով են պարզել։

Մինչդեռ ընդմիջումների ժամանակ ուղիղ հեռարձակումն անջատվում է, եւ ակնհայտ է, որ ՔՊ-ականներն էին «մատնել» Դանիելյանին, որին օրենքով սահմանված կարգով հիսուն հազար դրամով տուգանեցին։ Մարդիկ, որոնք իրենց աշխատասենյակները դարձրել են ծխարաններ, փաստորեն, դարձել են հանրային վայրերում ծխելու դեմ պայքարող մարտիկներ»:

***

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն։
Ինչ-որ մեկի հրահանգով Ազգային ժողով ժամանած ոստիկանները տուգանեցին ինձ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։
Թեմային չէի անդրադառնա, եթե այն չստանար հանրային հնչեղություն, և համարեի, որ սա ընդամենը պարզ օրինաչափություն է։ Մինչդեռ, մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները փաստում են այլ բանի մասին։
Դեռևս անցած տարվանից, երբ Կիրանցում տեղի էր ունենում հայրենահանձնում, ՃՈ տեսուչները պարբերաբար հետևում էին ինձ, կանգնեցնում ավտոմեքենաս և ստուգում, օրինակ, կրակմարիչի առկայությունը։
Մի քանի անգամ էլ վարչական ակտ է կազմվել՝ իբև ամրագոտի չկապելու համար։ Այնինչ, բոլոր դեպքերում բողոքարկելուց հետո շահել եմ դատը։
Դրան հաջորդեցին ավտոմեքենայիցս գողությունները։ Անցել են ամիսներ, և ոստիկանությունը առ այսօր ոչինչ չի արել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
Շաբաթներ առաջ ևս մեկ գողության դեպք տեղի ունեցավ՝ մեքենաս այրելու փորձով։ Առ այսօր որևէ տեղեկություն չկա նաև այս գործի առնչությամբ։
Եվ այսպես, հերթական զիջումների շուրջ իմ երեկվա կոշտ քննադատական ելույթից հետո՝ չսպասելով, որ նիստը վերջանա, ժամանում են ոստիկաններ ու հայտնում, որ պետք է ընդմիջման ընթացքում IQOS օգտագործելու համար ինձ տուգանեն։
Նշեմ, որ Ազգային ժողովի ողջ պատմության մեջ սա առաջին նման դեպքն էր։
Պատահականությո՞ւն է, թե՞ ինձ թիրախավորելու, անհանգստություն պատճառելու փորձ, թողնում եմ Ձեր հայեցողությանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին