▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր էին քաղաքապետարանի մոտ գիշերով հարվածել ակտիվիստին

Օգոստոսի 10-ին, շաբաթ օրը գիշերը ժամը 1։30-ի սահմաններում 2 անձիք 34UD476 համարանիշով Օպել մակնիշի ավտոմեքենայով եկել էին քաղաքապետարան, վիրավորել, հարվածել քաղաքացիներից մեկին, իսկ նստացույցին մասնակցող քաղաքացիների անվտանգությունն ապահովող ոստիկաները չեն միջամտել, ուղղակի թույլ են տվել, որ այդ անձիք հանգիստ մտնեն քաղաքապետարան: Նրանցից մեկը քաղաքապետարանի օպերատորներից մեկն է, որը միշտ նկարահանումներ է կատարում քաղաքապետարանի շրջակայքում, հատկապես գիշերային ժամերին։ Իսկ մյուսը, որը հարվածել էր ակտիվիստին, ինչպես ավելի ուշ պարզվեց, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ՝ Արթուր Սարուխանյանն է։

Տեսանյութն ու գրառումը` Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին