Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմին ու դրա հետևանքով ունեցած կորուստներին:
Պատգամավրի խոսքով՝ Ազգաին Ժողովը քննության առարկա չդարձրեց՝ովքեր էին քառօրյա պատերազմի մեղավորները:
«Կարծում եմ ժամանակն է, որ ԱԺ-ն հանձնաժողովների միջոցով քննության առարկա դարձնի քառօրյա պատերազմում տեղի ունեցածը: Մենք պետք է հնարավորություն ունենանք պատասխանատվության կանչել մեղավորներին: Այս 25 տարվա մեջ առաջին անգամ ունեցանք տարածքային կորուստներ: Մենք պետք է հասկանանք ովքե՞ր էին մեղավոր, որ քառօրյա պատերազմում ունեցանք տարածքային և մարդկային այդչափ կորուստներ: Այս պահի դրությամբ մենք տարածքային ամբողջականության վերականգման խնդիր ունենք, այդ պատճառով հորդորում եմ քննարկման առարկա դարձնել և լուծել այս խնդիրը»: