▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր և ինչպե՞ս են շնորհավորել Իրինա Հարությունյանի տարեդարձը. երգչուհին մանրամասնում է

Այսօր երգչուհի Իրինա Հարությունյանի ծննդյան օրն է: Asekose.am-ը այս առիթով խոսել է երգչուհու հետ, ով նշեց, որ թեև չի ցանկացել նշել տարեդարձը, սակայն դեռ կեսգիշերից սկսած  զերծ չի մնացել բազմաթիվ շնորհավորանքներից, բարեմաղթանքներից ու անակնկալներից:

/filemanager/uploads/2019/10/week-4/irina_harutyunyan.jpg

«Երեկոյան ժամը 00:00-ին իմ աշխատանքի վայրում հավաքվել էին ինձ շատ հարազատ մարդիկ՝ ընկերներս, գործընկերներս, բալիկներս ու մայրս, նրանք անակնկալ էին պատրաստել ինձ համար: Չէի սպասում իրականում, սակայն չեմ կարող թաքցնել, որ մեծ ոգևորություն ապրեցի: Չեմ ցանկանում նշել ծննդյանս օրը, աշխատելու եմ: Աշխատանքի վայրում գործընկերներիս հետ կնշեմ օրս»:

Այն հարցին՝ արդյո՞ք սպասում է իր ծննդյան օրվան և իր ո՞ր տարեդարձն է ամենից շատ առանձնացնում, վերջինս նշեց.

«Ես իմ բոլոր տարեդարձներն էլ շատ սիրում եմ ու հիշում եմ դրանցից  յուրաքանչյուրը, սակայն չեմ սպասում, քանի որ չեմ ցանկանում մեծանալ (ժպտում է):Այս տարիքում ակնկալիքներս ավելի շատ են, շատ երազանքներ ու նպատակներ ունեմ, որոնք պատրաստվում եմ իրականացնել:Ամենամեծ երազանքս մայրիկիս ու երեխաներիս միշտ առողջ ու իմ կողքին տեսնելն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին