▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր և ինչու են արգելել Քիմ Քարդաշյանի հորը գալ Հայաստան, և ինչ ընդհանրություն ունի նա «օրենքով գող» Պզոյի հետ. armlur.am

armlur.am-ը գրում է.Օրեր առաջ քրեական իրադարձություններին լավատեղյակ Սերգեյ Գալոյանը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, թե ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, Հայաստանի համար ավելի շատ բան է արել, քան դուստրը: Ավելին, Սերգեյ Գալոյանը նշել է, թե Ռոբերտ Քարդաշյանի նամակ-խնդրանքը Հայաստանում երկու անգամ մերժվել է: Armlur.am-ի հետ զրույցում Ս. Գալոյանը պարզաբանեց, որ Ռոբերտ Քարդաշյանը ԽՍՀՄ տարիներին երկու անգամ թույտվություն է խնդրել Հայաստան գալու համար, սակայն մերժում է ստացել: 

4118

Ինչով է հայտնի Ռոբերտ Քարդաշյանը

Նա ամերիկահայ փաստաբան էր, ով ճանաչում է ձեռք բերել հայտնի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելուց հետո։

Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է Լոս Անջելեսում հայ ձեռնարկատերի ընտանիքում։ Նրա ընտանիքը զբաղվում էր մսապահածոների բիզնեսով, սակայն Ռ. Քարդաշյանը նախընտրել է իրավաբանությունը և 1967 թվականին Սան Դիեգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան։ Մասնագիտությամբ աշխատել է մոտ 10 տարի, իսկ հետո սկսել զբաղվել բիզնեսով։ Փաստաբանական գործին վերադարձել է միայն 1995-ին՝ ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործի սկսումով։ 
qim-qardashyani-ynta-na65577.14
Նշված գործի տվյալների համաձայն` Նիկոլ Սիմփսոնը և նրա սիրեկան Ռոնալդ Գոլդմանը սպանվել էին: Այս գործին ներգրավվել էր հայազգի փաստաբանը: Նիկոլ Սիմփսոնի ամուսինը` Ջեյ Սիմփսոնը, ով կասկածվում էր սպանությունների մեջ, թաքնվում էր Ռոբերտ Քարդաշյանի տանը: Սպանություններից հետո ոստիկանությունը Ռոբերտին նկատել էր Ջեյ Սիմփսոնի պայուսակով, և դա դատախազին թույլ էր տվել ենթադրել, որ Քարդաշյանը Ջեյի հանցակիցն է, քանի որ պայուսակում, հնարավոր է, Ջեյի մեղքը ապացուցող հանցանշաններ եղած լինեին: Սակայն դատարանն այդպես էլ չկարողացավ ապացուցել այդ վարկածը: 

Մանրամասներն`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին