▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ փորեց Սուրիկ Խաչատրյանի ոտքի տակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի՝ Սուրիկ Խաչատրյանի տիրապետման տարիները այսպիսով կարող ենք համարել պատմական անցյալ: Խաչատրյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի մարտից: Իհարկե, 2013-ի հունիսին նա ստիպված էր Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո հրաժարական ներկայացնել, սակայն 2014-ի սեպտեմբերին կրկին վերանշանակվեց նախկին պաշտոնում:

Վերանշանակումը համընկավ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանի տիրապետման տակից վերցնելու փուլի հետ: 2013-ի հունիսին մարզպետ էր նշանակվել հենց Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Բայց երբ 2014-ի հուլիսին Մաքսիմ Հակոբյանը ազատվեց «Զանգեզուրի ՊՄԿ» գլխավոր տնօրենի պաշտոնից, երկու ամսից նրա որդին եւս պաշտոնազրկվեց, եւ մարզպետի «աթոռը» վերադարձվեց Սուրիկ Խաչատրյանին:

Ճակատագրի հեգնանքով Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում երեկ փոխարինած անձը կրկին Վահե Հակոբյանն է, սակայն նա առաջին Վահե Հակոբյանի հետ ոչ մի կապ չունի: Իսկ ո՞վ է նա. այս Հակոբյանն այն անձն է, որը 2014-ին, նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» եւ ներկայումս ամբողջությամբ տիրապետում է կոմբինատը:

Ու դա արեց Սերժ Սարգսյանի ու նրա երիտթեւի անունից: Վահե Հակոբյանի կարիերան սկսվել է 1996-ին ՀՀ ԱԱԾ-ում, երբ այդ գերատեսչությունը ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Վերջինիս ԱԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո՝ 2000-ին, Վահե Հակոբյանը եւս աշխատանքից ազատվել է: Հետագայում նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ լինելով Սերժ Սարգսյանի «ներկայացուցիչը»: Թերեւս այդ գործը փայլուն կատարելու համար էլ նրան վստահվել է «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանից վերցնելու բարդ եւ պատասխանատու գործը, որը եւս նա ամբողջությամբ իրագործել է, ուստի այժմ էլ կարող է ստանձնել ողջ մարզի կառավարումը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին