Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Աժ-ում Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրել է ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նոր կառավարության կազմում, որ պատրաստվում է կազմել Ս. Սարգսյանը, ինքը չի լինելու: Բեգլարյանը պատասխանել է, թե այս պահին ոչ ոք չգիտի ինքը կառավարության կազմում լինելու է. թե ոչ: Թերթը նշում է, որ վերջինս շատ էր ցանկանում հետ վերադառնալ Երևանի քաղաքապետարան քաղաքապետի կարգավիճակով, ինչը, սակայն, Սերժ Սարգսյանը չուզեց: Այս օրերին տեղեկություններ կային նաև, թե Սարգսյանի կառավարության կազմում չի լինելու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս: Երեկ նա այդ խոսակցությունները բամբասանք է որակել: Կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին է հերքել մամուլում հայտնված այն լուրերը, թե ինքը դեսպան է նշանակվելու Ֆրանսիայում: Լուրեր կային նաև, թե առաջիկայում միավորվելու են ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը: «Մենք տեղեկացրել էինք, որ իշխանության վերնախավում հրաժարվել են այդ գաղափարից: Ի դեպ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ով առողջական խնդիրներ ունի, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սարգսյանի կառավարությունում շարունակելու է պաշտոնավարել նույն կարգավիճակով: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի: Այնուհետև Հակոբյանը կուղարկվի վաստակած հանգստի: Արդեն այդ ժամանակ, ըստ դեռևս գործող պայմանավորվածության, այդ պաշտոնում նրան փոխարինելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը Արզուման Հարությունյանը: Սերժ Սարգսյանն օրերս մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, թե լուրջ փոփոխություններ ինքը չի պատրաստվում անել իր կառավարության կազմում»,- գրել է թերթը:
Ով` որտեղ կլինի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet