▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կփոխարինի...«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բուհի պաշտոնական կայքէջում նա այժմ էլ ներկայացվում է այդ կարգավիճակով:

Շատ հաճախ բուհերի կառավարման խորհուրդների անդամները, պաշտոնից զրկվելով, նաեւ դուրս են գալիս այդ խորհուրդների կազմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում պաշտոնանկությանը նախորդել էր հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: Բայց, ինչպես նշեցինք, Հովիկ Աբրահամյանը դեռ համարվում է նշված բուհի խորհրդի նախագահը:

Տնտեսագիական համալսարանի խորհրդում կառավարության կողմից առաջադրված անդամների շարքում է նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հաստատեց, որ խորհրդի կազմում փոփոխություններ սպասվում են: Սակայն, ո´չ ՀՀ կառավարությունից, ո´չ էլ կրթության եւ գիտության նախարարությունից մեզ չհաջողվեց պարզել, թե Տնտեսագիտական խորհրդի կազմն ինչ փոփոխությունների է ենթարկվելու եւ մասնավորապես Հովիկ Աբրահամյանին ո՞վ է փոխարինելու: Արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի խորհուրդը նույնպես էլ նախկինը չի լինի: Այս դեպքում դրա գործունեության ժամկետը լրացել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ նորը դեռեւս չի ձեւավորվել: Այդ բուհի խորհրդի կազմում, ըստ ամենայնի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս չի ընդգրկվի, եւ նրան փոխարինելու կգա գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Մինչ այժմ Խաչատրյանը նաեւ նշված բուհի կառավարման խորհրդի նախագահն էր:

Հ.Գ. Գորիսի պետական համալսարանի ռեկտորը երեկոյան տեղեկացրեց, որ իրեն զանգահարել ու հայտնել են, որ խորհրդի կազմն արդեն հաստատված է եւ երկուշաբթի կամ երեքշաբթի ինքն այն կստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին