▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կլինի Ծառուկյանի ժառանգորդը

«Այն կուսակցությունները, որոնք պահպանում են դիրքը, գաղափարախոսությունը, խնդիր չունեն, իսկ նրանք, ովքեր փոխել են քաղաքական դաշտում իրենց դիրքերը, խոսքը վերաբերում է ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին, խնդիրներ ունեն, քանի որ մեկը դարձավ կոալիցիայի անդամ, մյուսը՝ ընդդիմություն, կորցրեցին ընտրողներին:

ԲՀԿ-ն էլ 3-4 խմբավորումների է բաժանվել, սրանք էլ խնդիրներ ունեն: Չի կարելի խոհանոցում նստած կուսակցություն ստեղծել, երբ 2 բաժակ խմում ես և մտքովդ արքայություն է անցնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ և հին կուսակցությունների ԱԺ անցնելու  հնարավորությունների մասին՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ շարունակելով.

«Ծառուկյանի ժառանգորդ կարող են լինել Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանն ու Վահան Բաբայանը: Բայց, իմ կարծիքով՝ Օսկանյանի ու Նաիրա Զոհրաբյանի թիմն ավելի շատ շանսեր ունեն»:

Սոցիոլոգի կարծիքով՝ բացի ՀՀԿ-ից ևս 4 կամ 5 կուսակցություն կարող է ԱԺ մտնել: Դրանցից  կարող են լինել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը:

«Ես անձամբ լուրջ չեմ վերաբերվում, թե ընտրություններում ով ինչքան ձայն կհավաքի: Ում ինչքան թույլ տան, այնքան էլ կհավաքի: Իրականությունն այն է, որ հասարակությունը որևէ բան չի որոշելու»,-նկատեց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

                                                                                                   Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին