Դուք սպասում եք վարչապետի հայտնությանը:
Դա ինձ բացարձակ չի զբաղեցնում, քանի ես մտորում եմ, թե ի՝նչ կերպ ենք լուծելու 1919 թվականին Ղարսի նահանգապետի բարձրաձայնած այս պրոբլեմը՝
,,Մարդիկ վարակված են թալանելու, ապահովվելու և ապա հեռանալու տենչով... Մարդկանց մեջ բթացել է երկյուղը դեպի քրեական պատիժը... Ոճիրը պարփակում է իր մեջ քաղաքական, տնտեսական և իրավական բացատրություններ և այդ բարդ ու խճճված պայմաններում է մեր օրերի քրեական տրամադրությունների գաղտնիքը: Բացի այդ, գաղտնիք չէ այն, որ պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք….:
/Կարսի նահանգապետ Սարգիս Ղորղանյանի Կառավարության նախագահին ուղղած զեկուցագրից/: