▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ինձ կասի, թե ինչ է նշանակում Հայկական 3-րդ ալիք

Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, խնդրում եմ օգնել ինձ՝ հասկանալու մի բան, որը չեմ հասկանում:
Ո՞վ ինձ կասի, թե ինչ է նշանակում Հայկական 3-րդ ալիք: Գիտեմ, որ առաջինը Հանրայինն է, 2-րդն էլ գիտեմ, հնուց երկրորդն է եղել, այդպես էլ իներցիայով պահպանվել է:
Բայց ահա 3-րդը չեմ հասկանում:
Ախր, դրանից առաջ կային «Արմենիան» , «Շանթը» , ուրիշներ...
Մի՞թե նրանք հայկական չեն:
Գուցե Հ3 ասելով, նկատի ունեն նոր Հանրայի՞ն:
Բայց դա էլ ունենք. Գյումրու «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը:Եվ հետո, նոր հանրայինի համար պիտի կառավարության որոշում լինի, պետական ֆինանսավորում պիտի լինի, մինչդեռ սա մասնավոր է:
Գուցե, Արտավազդ Եղոյանի 3-րդ ալի՞քն է: Բայց, չէ, կապ չունի:
Ուրեմն, խնդրում եմ բացատրել ինձ:

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին